Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ինչպես News.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:





























