Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Մոսկվայի Վիշնեւսկու անվան ռազմական կլինիկական հոսպիտալում մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Պավել Սերգեյի Գրաչովը մահացել է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 14:40-ին», - հայտնել է բուժհաստատության ներկայացուցիչը:

 Գրաչովը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին եւ գտնվել էր վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ Գրաչովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 1992- 1996թթ: