Թբիլիսիում չեն դադարում հանրահավաքներն ընդդեմ բանտերում բռնությունների: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ հերթական հանրահավաքն է անցկացվում: «Մեր պահանջներն անփոփոխ են: Մենք պահանջում ենք բոլոր մասնակից անձանց պատասխանատվության ենթարկել»,-հայտարարել են կազմակերպիչները: Պատասխանատվության ենթակա անձանց թվում նրանք նշում են հրաժարական ներկայացրած  ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայային:

 Ուսանողության ներկայացուցիչներն  էլ հավաքվել են պետհամալսարանի շենքի մոտ: Նրանք նաեւ պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների, որոնք վարչական պատժի են ենթարկվել 10- 40 օրով: