Հունաստանի ներկայիս ծրագրի վատ իրականացման պատճառով հնարավոր է լրացուցիչ մինչեւ 20 մլրդ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջանա, գրում է  «Spiegel»-ը:

Հույն քաղաքական գորիծչները չեն կարողացել համաձայնության գալ 12 մլրդ եվրոյով ծախսերի կրճատման հարցում, որոնք կարող են բյուջետային դեֆիցիտի կրճատման ծրագիրը նախանշված նպատակին վերդարձնել:  Վարկատուները համաձայն են որպես վարկային աջակցության Հունաստանին տրամադրել 31 մլրդ եվրոյի նոր տրանշ:

Ավելացնենք, որ Հունաստանը 2010թ-ի սկզբից արդեն  երկու անգամ բազմամիլարդանոց վարկային փաթեթ էր ստացել` ընդհանուր առմամբ  մոտ 280 մլրդ եվրո ծավալով: Սակայն հունական տնտեսության անկումն ավելի  խորն էր, քան հնարավոր էր պատկեցնել: