ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցող Իրանի 160 պատվիրակներից 20-ին:
Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիան», մերժված պատվիրակների թվում երկու նախարար կա: Նրանց անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ պատվիրակության կազմում պետք է լինեին քաղաքաշինության եւ ճանապարհների նախարար Ալի Նիքզադը, ԱԳ նախարար Ալի Սալեհին, առողջապահության նախարար Մարզիյա Դաստջերդին եւ գյուղնախարար Սադակ Խալիլիյան: Ինչպես տեղեկացնում է ВВС-ին, Պետքարտուղարությունն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել այդ որոշումը:




























