Այսօր անցկացված հանրաքվեի արդյունքներով շվեյցարացիները ձայների մեծամասնությամբ մերժել են հասարակական վայրերում ծխելն ամբողջությամբ արգելելու վերաբերյալ օրինագիծը:
Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», «Պաշտպանություն պասիվ ծխելուց» նախաձեռնությունը, նախնական արդյունքներով, մերժել է ընտրողների 66%-ը: Այդ փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում էր ռեստորաններում եւ բարերում ծխելու սահմանափակում, ինչպես նաեւ արգելելով ծխելը աշխատավայրում: Նման կարգի խստացման դեմ հանդես էին եկել բոլոր խոշոր կուսակցությունները եւ երկրի կառավարությունը: Արդյունքում «դեմ» հանդես եկավ քվեարկողների շուրջ երկու երրորդը:




























