Հոլիվուդյան աստղ, հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը Միլանում ժամանակավորապես հոսպիտալացվել է, հաղորդում է AP-ն:

Սթոունի ինքազգացողությունը վատացել է Միլանում նորաձեւության շաբաթվա շրջանակում «Fendi»-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ: Ըստ իտալական ԶԼՄՆ-ների` դերասանուհին ուշագնաց է եղել:Ինչպես հաղորդում է «TMZ»-ն, դերասանուհին բողոքել է  ուժեղ գլխացավերից: Նրան տեղափոխել են հիվանդանոց, քանի որ նույնանման ախտանիշներով նա հոսպիտալացվել էր նաեւ 2001թ-ին` «գլխուղեղի անոթների անեվրիզմ» ախտորոշմամբ: Մի քանի ժամ անց Սթոունը դուրս է գրվել:Միջադեպից հետո  54-ամյա դերասանուհին կարողացել է մասնակցել բարեգործական միջոցառմանը: