Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին ՌԴ ԶՈւ Մշակութային կենտրոնում: Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Գրաչովը մահացել է այսօր` 65 տարեկան հասակում: Life News-ի փոխանցմամբ, Գրաչովը հոսպիտալացվել էր` ծանոթներից մեկի տանը ծննդյան արարողությունից հետո: Հարազատներից մեկի խոսքով` մի քանի օր անց նա իրեն լավ էր զգացել, եւ բժիշկները պատրաստվում էին վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ տեղափոխել:
Գրաչովի ընտանիքին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում` վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՊՆ Անատոլի Սերդյուկովը:
Գրաչովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 1992 -1996թթ.:
Նշենք, որ 1999թ-ին նրան շնորհվել է նաեւ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:




























