Աբովյանի գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության չափազանց ցածր ցուցանիշ է գրանցվել՝ ընդամենը 30,1 տոկոս: ԿԸՀ նախնական տվյալներով, գրանցված 42 հազար 531 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 12 հազար 820-ը:

Կարապետ Մուրադի Գուլոյանի օգտին քվեարկել է 10 հազար 186, նրա մրցակից՝ Արտաշես Նորիկի Մեհրաբյանի օգտին՝ 1778 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 791, անճշտությունների չափը՝ 0: