«Էմմի» հեռուստատեսային մրցանակի դափնեկիր է դարձել Ջոն ՄըքՔեյնի նախագահական քարոզարշավի վերաբերյալ Բարաք Օբամայի սիրելի հեռուստասերիալը: «Էմմի» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսում, 64-րդ անգամ:
Լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել «Օտարը յուրայինների մեջ» (Homeland) հեռուստասերիալը: Լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դրա սկավառակներն էր պատվիրել: Գլխավոր դերակատարներն են Քլեր Դեյնսը եւ Դեմիեն Լյուիսը, նրանք ճանաչվել են լավագույն դերասան եւ դերասանուհի:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, լավագույն իրադրային կատակերգություն է դարձել «Ամերիկյան ընտանիքը» (Modern Family) ֆիլմը: Կատակերգական սերիալի լավագույն դերասան է դարձել Ջոն Քրայերը, լավագույն դերասանուհի` Ջուլիա Լուի Դրեյֆուսը:
Լավագույն հեռուստաֆիլմ է դարձել Game Change ֆիլմը` 2008 թվականին Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Ջոն ՄըքՔեյնի նախընտրական քարոզարշավի մասին:




























