«Pussy Riot» դատապարված փանք խմբի փաստաբանները մտադիր են հասնել ԱՄՆ-ում «Pussy Riot-ի ցուցակի» ստեղծման` հանրահայտ  «Մագնիտսկու ցուցակի» համաբանությամբ: Այդ մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը:

 «Մեր պատասխանը «Pussy Riot-ի ցուցակ»-ն է: Ռուսաստանում մարդու իրավունքները խախտողները չպիտք է զվարճանան Արեւմուտքում», - միկրոբլոգում նման գրառում է կատարել Նադեժդա Տոլոկոննիկովայի փաստաբան Մարկ Ֆեյգինը:

Ըստ փանք խմբի  շրջապատի աղբյուրի` հենց Ֆեյգինն էլ դարձել էր ցուցակի ներմուծման գլխավոր նախաձեռնողը: ««Pussy Riot-ի ցուցակում» կմտնեն աղջիկների գործի բոլոր մասնակիցները: Մասնավորապես` դատավոր Մարինա Սիրովան եւ դատախազ Ալեքսանդր Նիկիֆիրովը, նաեւ բոլոր դատավորները, որոնք որոշում են կայացրել «Pussy Riot»-ի կալանքը երկարացնելու վերաբերյալ», - բացատրել է թերթի զրուցակիցը: