Հիմալայներում` Նեպալի հյուսիսում, ձնահոսքի տակ 9 զբոսաշրջիկ է զոհվել, 6-ը համարվում են անհետ կորած: 

Ձնահոսքը 7000 մ բարձրության վրա գտնվող Մանսալու լեռան ճամբար  իջել է առավոտյան, երբ զբոսաշրջիկները պատրաստվում էին շարունակել  վերելքը, հայտնում է Associated Press-ը:

Զոհերի մեծ մասը ֆրանսիացիներ եւ գեմանացիներ են, կա նաեւ իսպանացի, իտալացի, կանադացի զբոսաշրջիկներ եւ ուղեկցող Նեպալից: Զոհված զբոսաշրջիկների ինքնությունը  պաշտոնապես ճշտված չէ: Տուժել է 10 մարդ, նրանց ուղղաթիռներով հասցրել են տեղի հիվանդանոցներ:

Ինչպես  Agence France-Presse-ին վկայակոչելով հայտնում է  «Lenta.ru»-ն, Մանասլուն Հիմալայների ամենավտանգավոր բարձունքներից է:  Այդ լեռան ամենալուրջ դեպքը համարվում է 1972 թվականի ձնահոսքըի, երբ զոհվել էր 15 մարդ: