Բելառուսի խորհրդարանի ներքին պալատում ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի լինի: Նման եզրակացության կարելի է հանգել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընրտրությունների նախնական արդյունքներից ելնելով:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ առաջին փուլում 110 պատգամավորներից ընտրվել են 109-ը, մեկ ընտրատարածքում ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել միակ թեկնածուին:
Ըստ բելառուսական քաղաքական մշակույթում ձեւավորված ավանդույթի` հաղթող թեկնածուների մեծամասնությունն անկուսակցական են, հավատարիմ են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Խորհրդարանի ստորին պալատ են անցել նաեւ կուսակցական մի քանի թեկնածուներ, որոնք եւս աջակցում են Լուկաշենկոյին, մասնավորապես` 3 կոմունիստներ: Ընդդիմության մի մասը բոյկոտել է ընտրությունները, իսկ ընտրություններին մասնակցող դրա մի քանի անդամներ էլ չեն կարողացել հաջողության հասնել: Նոր խորհրդարանն ընտրվել է 4 տարով: Երկրում ընտրություններին մասնակցել է ընտրողների 74,3% -ը:




























