Ռուսաստանում ընդդիմադիրներին սկսել են շատ ճանաչել, սակայն դա ունի իր հակառակ` բացասական կողմը: Նման տվյալներ են բերվել սեպտեմբերի 15-16-ին:
Ինչպես սեպտեմբերի 24-ին գրում է «Կոմերսանտը», հեռուստատեսությունը բացասական տեղեկատվություն է հաղորդում քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների մասին, եւ ռուսները ցույցերը եւ բողոքի ակցիաները նույնացնում են կայունության կորստին:
Ընդդիմադիր առաջնորդների շրջանում ամենալայն ճանաչումն ունի Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը` 60%: Քաղաքացիների 19% -ը քաջատեղյակ են Գուդկովի անձի մասին, իսկ 41%-ը լսել են: Ճանաչվածության 50 տոկոսին է մոտեցել նաեւ բլոգեր եւ իրավաբան Ալեքսեյ Նավալնին` 48%:
«Ձախ ճակատի» համակարգող եւ «Միլիոնների երթի» համակազմակերպիչ Սերգեյ Ուդալցովը երրորդ հորիզոնականում է` 40%: Իլյա Պոնոմարյովի մասին լսել են 23%-ը, եւ միայն հարցվածներից յուրաքանչյուր 5-րդը գիտի ընդդիմադիր Խիմոկ Եվգենի Չիրիկովի մասին (20%):
Մեկնաբանելով հարցման արդյունքները`Վալերի Ֆյոդորովը նշել է, որ հայտնիությունը չի երաշխավորում ակտիվիստներին սատարելու աճ: Եթե փետրվարին հարցվածների 24%-ը Գուդկովին դրական էին վերաբերում, իսկ բացասական` 29%-ը, ապա այժմ նրա հակավարկանիշն աճել է մինչեւ 43%: Մյուս մասնակիցները եւս գրանցել են հակավարկանիշի աճ:
Շատ քաղաքացիներ բողոքի գործողությունները գնահատում են որպես քաոս, կայունության կորուստ:




























