Ամերիկյան գիտնականները կազմել են ուղեղի ատլասը: Այս ատլասի օգնությամբ ուսումնասիրողները հույս ունեն բացահայտել մարդկային գիակցության գաղտնիքները:

Ատլասը մշակվել է Սիեթլի ուղեղի ուսումնասիրման  Ալլենովյան ինստիտուտում: Գիտնականները այն տեղադրել են ինտերնետում, որպեսզի ողջ աշխահի մասնագետները կարողանան համեմատել եւ համադրել իրենց հետ սեփական տվյալները, գրում է The Daily Mail-ը:

Ատլասի ստեղծման համար գիտնականները մանրամասնորեն ուսումնասիրել են մահացած երկու տղամարդու գլխուղեղը եւ երրորդ անձի ուղեղի կեսը: Նրանք նախ սկանավորել են ուղեղը, իսկ հետո ուսումնասիրել են հատվածներով` գրանցելով մարդու գենոմի կազմության մեջ առկա ողջ 20 հազար գեների ակտիվությունը: Սկանավորման  արդյուքնում արձանագրվել է մի երեւույթ, որը ստացել է  «գենետիկ ծրագիր» անվանումը»: Նրա հիման վրա էլ կազմվել է ճամփորդական գիրքը, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:

Ուսումնասիրությունը, հեղինակի խոսքով, կարեւոր  քայլ է մարդկային ուղեղի գործունության սկզբունքները հասկանալու ճանապարհին: «Ուսումնասիրությունը առաջին անգամ թույլ կտա մարդկային գենոմը հակադրել ուղեղին: Այն մեզ բանալի է տալիս գենոմի եւ ուղեղի միջեւ եղած կապը հասկանալու համար, ինչպես նաեւ  հնարավորություն է տալիս պարզել, թե  գենետիկ հիվանդությունները ինչպես են ազդում ուղեղի հիվանդությունների  վրա», - պատմել է պրոֆեսոր Սեթ Գրանտը` Էդինբուրգյան համալսարանից: Ուսումնասիրության հաջորդ նպատակը` կանացի ուղեղի սկանավորումն է: