Անկարայում սեպտեմբերի 24-ին սկսվել են Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի «Հավերժություն 2012» (Eternity-2012) զորավարժությունները:
Ըստ Թուրքիայի ռազմական ուժերի գլխավոր գրասենյակի հաղորդման` զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 28-ը, անցկացվում են Թուրքիայում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Թուրքիայից զորավարժություններին կմասնակցեն 19 մարդ (ներառյալ BOTAŞ-ի 2 ներկայացուցիչներ):
Ամեն տարի երկրներից մեկում անցկացվող զորավարժություններն ուղղված են խողովակատարների պաշտպանությանը: Բացի զինված ուժերից, մասնակցելու են նաեւ երեք երկրների այլ կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են խողովակատարների պահպանմամբ եւ կառավարմամբ:





























