Հեռավոր հիդրոակուստիկ դիտարկման չինական  երեք նավ սեպտեմբերի 24-ին մտել են Ճապոնիայի ջրային տարածք` Հյուսիս Չինական ծովի  Սենկակու կղզու շրջան: Ճապոնիան այս  առումով վճռական բողոք է հայտնել:

Ինչպես հաղորդում է Kyodo News-ը, նախարարների գրասենյակի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուջիմուրան ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ճապոնիան «վռճական բոքող» է հայտնում նեխուժման կապակցությամբ եւ պահանջում է, որպեսզի նավերը կարճ ժամանակում դուրս գան ջրային տարածքներից, գրում է «Պոլիտ.ru»-ն:

Սեպտեմբերի 10-ին Ճապոնիան պաշտոնաական որոշում է կայացրել մասնավոր սեփականատերերից վիճելի 5 կղզիներից 3-ի ձեռքբերման համար: Ճապոնական լրատվամիջոցների տեղեկությամբ, գործարքը իրականացվել է սեպտեմբերի 11-ի առավոտյան:

Չինաստանը, որը կղզիներն իրենն է համարում, գործարքը անվավեր է ճանաչել եւ Ճապոնիային սպառնացել է «լուրջ հետեւանքներով»: