Մոսկվայում պատվերով կրակել են Սերգեյ Ավակովին` «Ռոստելեկոմի»  մերձվոլգյան մասնաճյուղի ղեկավարի անվտանգության նախկին խորհրդականին: Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին` Մոսկվայի Հյուսիսարեւմտյան շրջանում: Հրաձգության է ենթարկվել  Audi A8-ը, որում 2 տղամարդ են եղել: Վարորդը տեղում մահացել է, ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց: 

«Ռոստելեկոմից»  Cnews-ին հայտնել են, որ Ավակովը նախկինում եղել է  «Ռոստելեկոմ-Վոլգա»  մասնաճյուղի ղեկավարԴմիտրի Պրոսկուրի խորհրդականը: Երկրորդ տուժածը 30-ամյա Ալեքսեյ Վլասովն է` «ՆԳՍ Նեֆտեգազսնաբ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենը: Նրանց վրա հարձակումը նախապես  ծրագրված է  եղել:

Ներկայումս քննիչները զննում են հսկիչ տեսախցիկների տեսագրությունները եւ հարցաքննում են Ավակովի գործընկերներին` սպանության դրդապատճառները բացահայտելու նպատակով,  հայտնում է  Life News-ը: Հանցագործները սպանության են դիմել 12 միլիոն ռուբլու համար:

Տեսագրութուններում երեւում է, որ արծաթագույն մեքենան հանդիպակաց գոտում վազանցում է խցանման մեջ եղած 2 մեքենայի: Մի վայրկյան անց նրանից դուրս են թռչում դիմակներով զինված տղամարդիկ եւ հարձակվում սեւ Audi A8-ի վրա:

3 կրակոցից հետո A8-ի վարորդը` 29-ամյա Սերգեյ Ավակովը վախեցած  սեղմվում է կողնակին: Ավազակները մեքենայից տարել են 12 միլիոն ռուբլի պարունակող  պայուսակ:

Ըստ ականատեսների` Ալեքսեյ Վլասովը միայն ոտքի կրակոցով չի ազատվել:  Տեսագրությունում երեւում է, որ հարձակվողներից մեկը մուրճով հարվածներ է տեղացել: Այնուհետեւ հարձակվողները թաքնվել են հանցագործության վայրից:

Հանցագործները  գործել են արագ, հարձակման  ծրագիրը նախապես է կազմված եղել: Ավելի ուշ պայուսակը նետված են գտել փողոցի կողնակին: Այնտեղ մնացած է եղել միայն Apple-ի պլանշետ: