ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատասխանել է հանրապետական Միթ Ռոմնիի` արտաքին քաղաքականության մեջ ոչ վճռական լինելու մեղադրանքներին: CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օբաման հայտնել է, որ նահանգապետ Ռոմնին «եթե առաջարկում է մեզ եւս մեկ պատերազմ սկսել, ապա թող այդպես էլ ասի»:
Ռոմնին բազմիցս ասել, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ոչ բավարար խիստ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ եւ չի կատարում Իսրայելի հանդեպ ունեցած գործընկերային պարտավորությունները: Մասնավորապես վերջերս Ռոմնին սխալ է համարել Օբամայի` Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի համաժողովի շրջանանակներում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ չհանդիպելու որոշումը:
Բարաք Օբաման համաժողովի շրջանակներում իսկապես ոչ մի հանդիպում չի նախատեսում արտասահմանյան առաջնորդների հետ, սակայն Սպիտակ տունը հայտնել է, որ դա բացառապես կապված է նախագահի աշխատանքային խիտ օրակարգի հետ:
Սպիտակ տան ղեկավարը իր հերթին ընդգծել է, որ հեռախոսով «անընդհատ շփվում է վարչապետ Նեթանյահուի հետ» եւ ամբողջովին կիսում է նրա կարծիքը Իրանում միջուկային զենքի ստեղման անընդունելության շուրջ, հաղորդում է «Օբոզրեւատել»-ը: Սակայն նա նշել է, որ ազգային անվտնագության ոլորտում որոշում կայացնելուց առաջ նա նպատակ ունի հետագայում եւս առաջնորդվել բացառապես սեփական երկրի շահերից:




























