Սպիտակ տան նախկին պրակտիկանտուհի Մոնիկա Լեւինսկին մտադիր է հրապարակել ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բիլ Քլինթոնի հետ սիրային նամակագրությունը: Հրապարակման համար նրան խոստացել են 12 միլիոն դոլար կանխավճար: 

Ինչպես գրում է  «New-York post»-ը, Մոնիկան մտադիր է վրեժ լուծել հրապարակային ստորացման համար: Գրքում կզետեղվեն նախկինում  մամուլում չհրապարակված նամակները, որոնցում Քլինթոնը բողոքում է  իր կնոջ` Հիլարիի հետ համատեղ «սառը» կյանքից: Թերթը պնդում է, որ  այդ նամակներում Լեւինսկին արտահայտել է Բիլ Քինթոնի հանդեպ իր սիրո ամբողջ ուժգնությունը:

Լեւինսկու պաշտոնական ներկայացուցիչները այս տեղեկատվությունը դեռեւս չեն մեկնաբանում: 

Ինչպես հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի 42-ամյա նախագահ Բիլ Քլինթոնի եւ Սպիտակ տան պրակտիկանտուհի Մոնիկա Լեւինսկու սիրավեպի սկանդալը տեղի էր ունեցել 1998 թվականին: Հանրության ճնշման տակ Քլինթոնը ստիպված էր խոստովանել, որ Լեւինսկու հետ ունեցել է «ոչ պատշաճ ֆիզիկական հարաբերություններ», որոնք նախկինում հերքում էր: Կոնգրեսը նրան իմպիչմենտ էր հայտնել: Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր նախագահի պաշտոնից նրա հեռանալու օգտին, սակայն Սենատը արդարացրել էր: