ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը խիստ քննադատության է ենթարկել CNN-ի նորությունների ցանցին Մենգազիում սպանված դեսպանի օրագրի օգտագործման համար: Հեռուստաընկերությունը թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրել է Քրիս Սթիվենսի անձնական գրառումները` չնայած նրա ընտանիքի անդամների դիմադրությանը:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ CNN-ի պահվածքը սարսափելի էր, փոխանցում է ՌԲԿ-ն:
CNN-ի աշխատկիցները հաղորդել են, որ անհանգստացած են Լիբիայի մայրաքաղաքում տիրող իրավիճակով եւ իրենց անվտանգ չեն զգում, փոխանցում է ՎԶԳԼԻԱԴԸ` վկայակոչելով BBC-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Լիբիական Բենգազի քաղաքում հայտնաբերվել է ԱՄՆ հանգուցյալ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի օրագիրը: Այն հայտնվել է CNN-ի լրագրողների ձեռքում:
Այդ մասին անմիջապես հայտնել են սպանվածի հարազատներին, ովքեր խնդրել են օրագրի պարունակությունը չհրապարկել, սակայն ադ խնդրանքը չի հարգվել: Իր գրառումներում դեսպանը ուշադրություն է հրավիրել ծայրահեղական գաղափարների տարածմանը եւ նշել, որ վերջին շրջանում Լիբիայում ապրելն անվտանգ չէր:
Նշենք, որ ամբոխը հարձակվել էր Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա` սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո:




























