Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Կավայի Տիկայոն 2-օրյա այցով կուղեւորվի Չինաստան` տարածքային վեճը լուծելու համար, հայտնում է KBS հեռուստաալիքը:

Նրա խնդիրն է  նաեւ Չինաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարների կայանալիք հանդիպման օրակարգի քննարկումը, հայտնում է  «Ռոսբալտը»: Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան չինացի գործընկեր Յան Ցզեչիին կհանդիպի սեպտեմբերի 26-ին` ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստի շրջանակներում: 

Ճապոնիայի արտգործնախարար Յոսիհիկո Նոդան հայտարարել է, որ Սենկակու կղզիների վեճը վնասում  է ճապոնական տնտեսությանը: Նա մտադիր է այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստի ժամանակ:

Սենկակու կղզու պատկանելության վերաբերյալ տարածքային վեճը ՉԺՀ-ի տարածքում հանգեցրել է  հակաճապոնական  ակցիաների: Չինական որոշ ընկերություններ հրաժարվել են  ճապոնական գործընկերների հետ համագործակցությունից: Կղզիների շուրջ իրադրությունը սրվեց, երբ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Ճապոնիան ազգայնականացրեց դրանք` գնելով մասնավորր սեփականատերերից: