Ռուս հայտնի դերասան Լեոնիդ Բրոնեւոյն ապաքինվում է, հայտնել են Կիևի քաղաքային սրտաբանական կենտրոնից, ուր նախորդ շաբաթ դերասանին  տեղափոխել էին սրտի կաթվածով:

Ըստ բժշկական կենտրոնի հաղորդման` դերասանի վիճակը վատ չէ, նա արդեն կարողանում է խոսել, գրում է «fontanka.ru»-ն:  Ուկրաինացի բժիշկները հայտնում են, որ Բրոնեւոյը սրտաբանական կենտրոնում կմնա  մինչեւ վերականգնողական փուլի ավարտը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 18-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնեւոյը տեղափոխվել էր  Կիևի քաղաքային սրտաբանական կենտրոն` սրտի կաթված ախտորոշմամբ: Բրոնեւոյին բարդ վիրահատության են ենթարկել: 

Դերասանը  սեպտեմբերի 7-ին Մոսկվայի Լենկոմի թատրոնի այլ դերասանների հետ, գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի գլխավորությամբ, շրջագայության էր մեկնել Կիեւ: Կիեւում ներկայացումները տեղի էին ունեցել սեպտեմբերի 8-17-ը: