Ավստրալական Qantas ընկերության ինքնաթիռի բեռնախցիկում իր համար հանգիստ զբոսնելիս եղել կոկորդիլոսը, երբ նրան հայտնաբերել է բեռների վերամշակման օպերատորը: Պարզվել է, որ ոչ մեծ չափերով կոկորդիլոսին հաջողվել է դուրս գալ իր կոնտեյներից թռիչքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, երբ կնդանուն հայտնաբերել են, անմիջապես կոնտեյներ են տեղափոխել: Կոկորդիլոսի հետ հանդիպումից ոչ ոք չի տուժել:
Qantas-ի ականատեսների խոսքով, կոկորդիլոսը որպես բեռ ուղարկվել է Australian Air Express տրանսպորտային ընկերության կողմից: Ինչպես գրում է «Լենտա.ru»-ն, մոտակա ժամանկներս ավիաընկերությունը նպատակ ունի հետաքննություն իրականացնել եւ պարզել, թե արդյոք ճիշտ կոնտեյներ էր ընտրվել կենդանու տեղափոխման համար, եւ որքանով է այն ամուր փակված եղել:




























