iPhone-ի հավաքագրմամբ զբաղվող չինական գործարանը փակել են օրեր առաջ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառով, որին մասնակցել են ավելի քան 2 հազար բանվոր:

Ինչպես հաղորդում է NBC News-ը, Տայուանում սկիզբ առած ակնարգությունների մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել  են Weibo միկրոբլոգում: Օգտատերերը հրապարակել են գործարանի մոտ խմբված մարդկանց եւ զինված ոստիկանների լուսանկարներ:

«Սիխուայի» տվյալներով` կռվարարներին հանգստացրել են միայն սեպտեմբերի 24-ի առավոտյան` մոտ 5 հազար ոստիկանների միջամտության արդյունքում: Ընդ որում, տարբեր տվյալներով, հիվանդանոց են տեղափոխվել  10-ից 40 մարդ: Զոհերի մասին տվյալներ չկան:

Agence France-Presse-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում է, որ կռիվը ծագել է այն բանից հետո, երբ հսկիչը հարվածել է աշխատկիցներից մեկին:  Վեճի ստույգ  պատճառները բացահայտելու համար գործարանի ղեկավարությունը կանգնեցրել են արտադրությունը մինչեւ սեպտեմբերի 25-ը, գրում է «Լենտա.ru»-ն:

Տայուան գործարանում աշխատում են 79 հազար մարդ: Apple սմարթֆոններից բացի ձեռնարկությունը արտադրում է նաեւ այլ ընկերությունների էլեկտրոնային սարքավորումների աքսեսուարներ: Foxconn ընկերությունը վատ համբավ ունի, քանի որ աշխատակիցները ծացր աշխատավարձ են ստանում եւ  արտաժամյա աշխատանք են կատարում: Այստեղ մեծ է անելանելի դրությունից ինքնասպանությունների թիվը: