2011 թվականին ընդհանուր առմամբ իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը պետական բյուջեի 2011 թ. հաշվետվության վերաբերյալ: Մասնավորապես՝ հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակաուղղված էր մի կողմից` տնտեսական ակտիվության վերականգնմանը, իսկ մյուս կողմից` պետական պարտքի կայունության ապահովմանը: Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղեկցվել է ՀՀ պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը:
Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանը, ապա, Ա. Ջավադյանի խոսքով, ԿԲ-ն տարվա առաջին կեսում խստացրել է դրամավարկային պայմանները, իսկ երկորրդ կեսում՝ հիմնականում վարել է չեզոք քաղաքականություն: Սեպտեմբերին ԿԲ-ն 0,5 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 8%: Այդ տոկոսադրույքը պահպանվել է մինչ այժմ:




























