«Քինգ դելյուքս» ընկերությունը պատասխանել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե «Քինգ դելյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել Գառնի:

«Առաջին անգամ չէ, որ «Քինգ դելյուքս» ընկերության անունը որոշ քաղաքական գործիչներ անհարկի շահարկում են եւ որպես կանոն դա անում են իրենց ծառայող լրատվամիջոցներով: Մինչ օրս ընկերությունը զերծ էր մնացել մեկնաբանություններից: Սակայն երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը կարմիր բրետավորներ տեղափոխելու մասով դուրս էր տրամաբանությունից ու չէր կարող անպատասխան մնալ: Ոստիկանությունն արդեն պարզաբանել է, սակայն օրենսդիր տիկնոջը խորհուրդ ենք տալիս հրապարակային ելույթներից առաջ ծանրութեթեւ անել:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Քինգ դելյուքս»-ը տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերություն է, եւ ընկերության ավտոբուսների երթեւեկը այս կամ այն քաղաքում չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների թեմա»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: