Սեպտեմբերի 23-ին Դոնեցկում տեղի է ունեցել հայկական  նոր  եկեղեցու հիմնարկեքը եւ օրհնությունը: 

Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ՀԱԵ-ի Ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, հայ հոգեւորականության ներկայացուցիչներ, Հայաստանի  պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես միջոցառման ժամանակ նշել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան  Անդրանիկ Մանուկյանը, հայ ժողովուրդը միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձրել  եկեղեցաշինությանը: Դրա վառ վկայությունն են ամբողջ աշխարհում հայկական եկեղեցիները եւ հուշարձանները, որոնք ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից: