Ուկրաինական Խարկովում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Տոնի առթիվ սեպտեմբերի 25-ին Խարկովում սպասվում է  Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Անդրանիկ Մանուկյանի եւ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի այցը:

Տեղի կունենա հանդիսավոր նիստ եւ համերգ, Analitika.at.ua-ին հայտնել են հյուպատոսության մամուլի ծառայությունից: Սկիզբը 18:00-ին է:

Ուկրաինայի Տարաս Շեւչենկոյի անվան  Ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում սեպտեմբերի 21-ին  հանդիսավոր միջոցառումներ են տեղի ունեցել` նվիրված Հայաստանի Անկախության օրվան:  Այս տարի Անկախության օրվա պատվին ավանդական ընդունելությունն ուղեկցվել է դասական երաժշտության համերգով: Միջոցառումներին ներկա են եղել  կառավարության  ներկայացուցիչներ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի, Ուկրաինայի Հայերի միության անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ եւ հասարակական գործիչներ: Ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանի դեսպան  Անդրանիկ Մանուկյանը եւ մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակը: