Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ դեմ: Մոտ 50 մահմեդական սեպտեմբերի 24-ին հավաքվել են ֆրանսիական դեսպանատան մոտ` «Charlie Hebdo» շաբաթերթի հրապարակած Մուհամեդ մարգարեի երգիծանկարների դեմ բողոքելու համար:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ցուցարարները հնչեցրել են «Դուրս` Ֆրանսիային», «Ալլահ ակբար» կարգախոսները: Դեպքի վայր ժամանած ոստիկաները ցրել են ցուցարարներին` ձերբակալելով մի քան մարդ: Քաղաքական եւ կրոնական շարժումներից ոչ ոք չի ստանձնել կրոնական ակցիայի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նմանատիպ ակցիա է տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ի դեսպանատն մոտ, որն ուղղված էր «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:




























