2011 թվականի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության բնագավառին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 12.7 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 99.4%-ը: Այդ մասին նշված է ՀՀ 2011 թ. պետական բյուջեի հաշվետվությունում: 2010 թվականի համեմատ Ազգային անվտանգության ծախսերն աճել են 6.4%-ով կամ 766.1 մլն դրամով:

Մասնավորապես 10.6 մլրդ դրամ հատկացվել է ազգային անվտանգության ապահովման ծրագրի ֆինանսավորմանը, որը իրականացվել է ամբողջությամբ: 2010 թվականի համեմատ տվյալ ծախսերն աճել են 9%-ով:

Պետական պահպանության ապահովման ծախսերի կատարողականը կազմել է 96.6% կամ 1.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ պետական պահպանության ապահովման ծախսերը նվազել են 1.6%-ով: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի պահպանման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 341 մլն դրամ (98.9%)` 17.7%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը` հիմնականում պայմանավորված արտասահմանյան գործուղումների ծախսերի աճով: ՀՀ կառավարական կապի անվտանգության ապահովման նպատակով արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվել են 22 մլն դրամի ծախսեր, որոնց կատարողականը կազմել է 60.7%: