Ոստիկանության ընհանուր ծախսերը 2011 թ. կազմել են 24,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 5 %-ով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը` ներկայացնելով 2011 թ. կատարողականը: Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանական համակարգի հիմնական ծախսերը ուղղվում են հասարակական կարգի պահպանությանը՝ մոտ 23,6 մլրդ դրամ:  Ոստիկանության ծշախսերի որոշ աճը 2011 թ. համեմատ պայմանավորված է մի քանի գործոնով: Մասնավորապես՝ ոստիկանությունում հրաժարվել են ժամկետային զինծառայողներից եւ ամբողջությամբ անցում են կատարել պայմանագրային հարաբերություններին:  Մոտ 500 ոստիկաններ անցել են քաղաքացիական հատուկ ծառայության, որտեղ նրանց աշխատավարձը չպետք է պակաս լինի ոստիկանական ծառաայության համար ստացած աշխաատաավարձից:

ՀՀ անձնագրերի բլանկների տպագրության ծախսերը կազմել են 162.9 մլն դրամ կամ նախատեսվածի 93.8%-ը եւ 4.7%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը: Պետավտոհամարանիշների ձեռքբերման համար պետական բյուջեից տրամադրվել է 236.2 մլն դրամ` ապահովելով 100% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը գրեթե չեն փոփոխվել: