Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը` Հակոբ Բեգլարյանը, ում պաշտոնից ազատել էին սեպտեմբերի 20-ին` թույլ տված չարաշահումների համար:




























