Թուրք ոստիկան-ջրասուզակները  Սեւ ծովից դուրս են բերել «խեղդվող» փչովի կնոջը: Այս մասին հաղորդում է Vesti.Az со-ն` վկայակոչելով Reuters ընկերությանը, ով իր հերթին վկայակոչում է տեղական լրատվամիջոցները:

Դեպքը տեղի է ունցել Սամսուն կղզում: Ոստիկանություն են դիմել անհանգստացած տեղաբնակները, ովքեր պատմել են, որ ափից ոչ հեռու` ջրի մեջ կա ջրահեղձվածի մարմին: Ոստիկանները շրջափակել են լողափի տարածքը  եւ փրկարարների ջոկատին ուղարկել են խեղդվող կնոջը փրկելու համար: Երբ «խեղդվողին» ափ են դուրս բերել, ջրասուզակները պայթեցրել են ռեզինե սեքս-խաղալիքը եւ աղբաման են նետել:

Թե որտեղից է ծովում ի հայտ եկել ռետինե կինը, դեռեւս հայտնի չէ: Սեւ ծովի թուրքական հատվածը երկրի հանգստացողների հիմնական վայրն է, ինչպես նաեւ հայտնի է ակտիվ  նավագնացությամբ,  նշում է Reuters-ը: