Աշխատանքային շաբաթի սկիզբը ՀՀ ֆինանսական շուկայում նշանավորվեց դոլարի փոխարժեքի անկմամբ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 24-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407,37 դրամ: Սեպտեմների 20-ի նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.02 %-ով կամ 0,1 դրամով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1.9 մլն դոլար:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման՝ անցյալ շաբաթ ԿԲ-ն ֆինանսական շուկայից գնել է 2 մլն դոլար: Հավանաբար այդ միջամտության հետեւանքով սեպտեմբերի 20-ին դոլարը փոքր-ինչ ամրապնդվեց: Այսօր ԿԲ-ն փոխարժեքին չի միջամտել, ինչի հետեւանքով դոլարը նահանջել է:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 405-409 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն շարունակում է թուլանալ դոլարի նկատմամբ եւ սակարկվում է 1եվրո/1,29 դոլար փոխարժեքի սահմաններում;



























