Սեպտեմբերի 27-ին Հայաստանում  տեղի կունենա  կլոր սեղան`  « Հայ-ռուսական կապերի զարգացում. Պատմություն եւ արդիականություն» թեմայով, որը նվիրված է Ռուսական պետականության  1150-ամյակին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչը:

Քննարկման թեմաներն են.

1 Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում 19-րդ դարում- 20-րդ դարի սկզբին

2 Էջմիածնի աթոռը `Ռուսաստանի քաղաքականության մեջ

3.Արեւելյան հայերը Ռուսական պետության կազմում

4 Ռուսաստանի դերը` հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործումը

5 Հայ-ռուսական  ժամանակակից հարաբերությունները`Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ  20-ամյա  դիվանագիտական հարաբերությունների հաստատման  ֆոնին: