Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Վարչապետի մտադրության մասին հաղորդել է Ստամբուլի քաղաքապետ Քադըր Թոփբաշը:
Ինչպես հաղորդում է Haber7-ը, Թոփբաշը նկատել է, որ 2014թ. ծրագրվում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Քաղաքապետն ասել է, որ ինքն անձամբ երրորդ անգամ առաջադրվելու է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում:
Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են 2014թ. օգոստոսին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրդողանը, երկիրը խորհրդարանականից նախագահականի վերածելով, հող է նախապատրաստում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Ըստ օրենքի, նա երրորդ անգամ չի կարող կառավարության ղեկավար դառնալ, սակայն, ըստ ամենայնի, չի պատրաստվում իշխանությունը զիջել Գյուլին:




























