Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քամին հարավ-արևելյան շրջաններում կլինի 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ սեպտեմբերի 28-29-ը` նույնքանով կնվազի:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: