Եռօրյա ընդմիջումից հետո վրացի ուսանողները սեպտեմբերի 24 –ին վերականգնել են բողոքի ակցիաները: Բաժանվելով խմբերի` նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի տարբեր մասերում: Նրանք շարժվել են դեպքի Պաշտպանության նախարարություն` պահանջելով բանակի ապաքաղաքականացում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», ուսանողները պահանջել են պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինի հրաժարականը: Ըստ ուսանողների` Շաշկինը մասնակից է այն դաժանություններին, որոնք տարիներ շարունակ տիրել են վրացական բանտերում:
Ուսանողների բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում նաեւ Բաթումում: Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաներ էին սկսվել սեպտեմբերի 18 –ին, այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացվել էր վրացական բանտերում դատապարտյալների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին տեսանյութը:




























