Եգիպտական Իսմաիլիա քաղաքում դատարանը մահապատժի է դատապարտել «Աթ-Թաուհիդ ուալ-Հիջրա» ծայրահեղական խմբավորման միանգամից 14 անդամների: 2011թ. հունիս-հուլիս ամիսներին Սինայի թերակղզում ահաբեկչությունների իրականացման եւ պետական կարգը բռնի ուժով տապալելու կոչերի համար նրանց կախաղան են բարձրացնելու:
Եւս չորս ահաբեկիչների դատապարտել են ցմահ ազատազրկման:
14 ամբաստանյալներից 8-ին դատապարտել են հեռակա կարգով, իսկ մյուսները, լսելով դատավճիռը, հայհոյանքներ են տվել Եգիպտոսի գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի հասցեին: Դատավճիռն ի կատար է ածվելու Եգիպտոսի գլխավոր մուֆթիի հավանությունից հետո:




























