Վաճառքի առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել է ավելի քան 5 մլն « iPhone 5»: Այդ նույն ընթացքում iPhone-ի ավելի վաղ մոդելների շուրջ 100 մլն օգտագործողներ տեղադրել են Apple-ի նոր օպերացիոն համակարգը` iOS6-ը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Նկատվում է «iPhone 5»-ի աննախադեպ պահանջարկ, եւ մենք ջանքում ենք, որպեսզի մեր յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր սմարթֆոնը հնարավորինս արագ»,-ասել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը`ավելացնելով, որ թեեւ առաջին խմբաքանակն արդեն վաճառված է, սակայն պահեստները նոր խմբաքանակներ են ստանում:




























