Դատարանը փակել է ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեի գործը, որով նա մեղադրվում է ծեծկռտուքի մեջ: Նման որոշում է կայացվել, քանի որ  «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրող Եվգենի Գուսեւայի նկատմամբ հետաքննությունը ավարտված չէ, որին երգիչը մեղադրում էր կեղծ վկայություն տալու մեջ:

Ինչպես հաղորդում է «BFM.ru»-ն, լրագրողուհու շահերը ներկայացնող Սերգեյ Ժորինն ասել է, թե «ռուսաստանյան արդարադատությունը պատրաստ չէ դատել հայտնի արտիստներին»: Նա հայտարարել է, թե պատրաստ է վիճարկել դատարանի որոշումը:

Գուսեւան հանդես էր եկել որպես մասնավոր մեղադրող: Նա գործ էր նախաձեռնել Մելաձեի դեմ` ՔՕ 161-րդ հոդվածի 1-ով մասով` ծեծկռուք:  Նշված հոդվածը ենթադրում է  40 հազ. ռուբլի տուգանքից մինչեւ երեք ամսվա ազատազրկում: