Չեչնիայի դատախազ Միխայիլ Սավչինը սեպտեմբերի  19-ին յոթ պրովայդերներից պահանջել է արգելափակել մուտքն այն պորտալներ, որոնք նպաստում են հակաիսլամական տեսանյութի տարածմանը: Դատախազի խոսքով` տեսանյութը ծայրահեղական երանգ ունի:

Երկու ընկերությունների կողմից արդեն ռեսուրսն արգելափակվել է, մնացած ընկերություններն այդ նախաձեռնությանը կմիանան առաջիկայում:

Սեպտեմբերի 17-ին «Մահմեդականների անմեղությունը»  ֆիլմը գլխավոր դատախազության կողմից համարվել էր ծայրահեղական, որի արդյունքում նրա տարածումը Ռուսաստանի տարածքում պետք է արգելափակել:  Այս հարցով դատարանի որոշումը կկայացվի մեկ ամսից: