Սերբիայում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է մեր երկրների ավանդական բարեկամական կապերը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներառյալ` տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները. արտահայտվել միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հարցում երկկողմ հետաքրքրվածությունը: Երկուստեք գոհունակություն են հայտնել Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման առթիվ:

Իվան Մրկիչը, ընդունելով ՀՀ դեսպանի կողմից փոխանցված` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան այցելելու հրավերը, հայտնել է մինչև ընթացիկ տարվա վերջ այցն իրականացնելու վերաբերյալ իր տրամադրվածությունը: