«Freedom House»-ը  հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում գնահատական է տրվում  47 երկրում  համացանցին եւ թվային մեդիային:

Զեկույցում Հայաստանի մասին բաժին չկա, սակայն հիշատակվել է մի դեպք, որը հանգեցրել է համացանցի անջատման: Վրաստանի վերաբերյալ բաժնում նշվում է, որ երկրի հեռահաղորդակցական ենթակառուցվածները բավականաչափ զարգացած չեն: Ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխը  գտնվում է  սողանքների ռիսկի տակ: Զեկույցում խոսվում է մի դեպքի մասին, երբ վրացուհին վնասել է  մալուխը, ինչի հետեւանքով առանց համացանցի է մնացել ողջ Հայաստանն ու Վրաստանի մեծ մասը:

Նշենք, որ զեկույցում երկրները բաժանված են երեք խմբի:

Ազատ երկրներ. ԱՄՆ, Գերմանիա, Ավստրալիա, Հունգարիա, Իտալիա, Ֆիլիպիններ, Մեծ Բրիտանիա, Արգենտինա, ՀԱՀ, Բրազիալիա, Ուկրաինա, Քենիա, Վրաստան:

Մասնակի ազատ երկրներ.  Նիգերիա, Հարավային Կորեա, Ուգանդա, Ղրղզստան, Մեքսիկա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Լիբիա, Մալայզիա, Հորդանան, Թունիս, Թուրքիա, Վենեսուելա, Ադրբեջան, Ռուանդա, Ռուսաստան, Զիմբաբվե, Ղազախստան, Եգիպտոս:

Ոչ ազատ երկրներ. Թայլանդ, Պակիստան, Բելառուս, Բահրեյն, Սուդյան Արաբիա, Վիետնամ, Բիրմա, Եթովպիա, Ուզբեկստան, Սիրիա, Չինաստան, Կուբա, Իրան: