Թուրքական մամուլում՝ «Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը դատական հայց է ներկայացրել Yandex-ի դեմ՝ զորամասերի նկարները քարտեզներում հրապարակելու համար» անունը կրող  հրապարակումներից հետո ռուսական որոնողական Yandex.ru-ի թուրքական ծառայությունը հայտարարություն է տարածել:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Yandex.ru-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե ինչքան էլ որ իրենց իրավաբաններին չի հաջողվել ճշտել մամուլում հրապարակված տեղեկությունների ստույգությունը, իրենք հանդես են գալիս որոշակի պարզաբանումով:

Հաղորդագրության մեջ շեշտվել է, թե իրենց «պանորամա» ծառայության մեջ օգտագործված զինվորական նշանակության օբյեկտների լուսանկարների օգտագործումը համաձայնեցված է նշված նահանգների նահանգապետարանների հետ եւ այդ լուսանկաներում հատուկ կենտրոնացվածություն չկան զինվորական օբյեկնետների նկատմամբ:

Նշենք, որ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, թե դատական հայց է ներկայացրել yandex.ru որոնողական կայքի դեմ Անկարայում եւ Ստամբուլում գտնվող զինվորական նշանակության օբյեկտների լուսանկարները համացանցում տեղադրելու համար:

Այս լուրը բավականին զարմանք էր պատճառել թուրքական լրատվամիջոցներին,  քանի որ yandex.ru-ի տեսախցիկները օրերով նկարահանել են այդ զորամասերը, իսկ Գլխավոր շտաբն այդ ժամանակ չի նկատել եւ երբ այդ լուսանկարներն ամբողջ աշխարհով սփռվել են, նոր է դատական հայց ներկայացնում: