Մեծ Բրիտանիայի բժիշկները «ատիպիկ թոքաբորբի» նոր համաճարակ են հայտնաբերել, որը նման է 2003 թվականին  հարյուրավոր կյանքեր խլած Sars վիրուսին: 

Նոր համաճարակով վարակման 2 դեպք գրանցվել է Սաուդյան Արաբիայում: Հիվանդներից մեկը ինքնաթիռով տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա, իսկ երկրորդը մահացել էր:

Ինչպես հաղորդում է rbc-ն, գիտնականները եւ բժիշկները տվյալ պահին չեն կարողանում պարզել, թե որքանով է վտանգավոր նոր համաճարակը: Ինչպես նշել է Բրիտանիայի առողջապահության նախարարության պրոֆեսոր Ջոն Ուոթսոնը, մարդուց մարդ վարակի փոխանցման վերաբերյալ տվյալներ չկան:  Միաժամանակ բոլոր միջոցները կիրառվում են, եւ հիվանդների հետ շփվող հիվանդանոցի աշխատակիցները մի շարք ստուգումների են ենթարկվել: