ԱՄՆ-ի ծովային 2 հետեւակներ ԱՄՆ-ի զինվորական դատարանին պատասխան կտան աղմկահարույց տեսահոլովակի համար, որտեղ զինվորներն իրենց բնական կարիքներն են հոգում աֆղանցի սպանված թալիբների վրա:  

Սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինը եւ Էդվարդ Դիպտոլան մեղադրվում են իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման մեջ: Երեք այլ զինծառայողների օգոստոսին  վարքի համար նկատողություն էին տվել, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2012 թվականի հունվարին  YouTube-ում տեղադրվել էր տեսահոլովակ, որտեղ ծովային հետեւակները միզում են սպանված թալիբների դիակների վրա, ընդ որում՝  նրանցից մեկը սպանված թալիբների հասցեին ասում է.  «Հաջող օր եմ մաղթում, ընկեր»:

Պենտագոնն այն ժամանակ դա անվանել էր «ամոթալի»` խոստանալով խիստ պատժել մեղավորներին: