Ճապոնիայում ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ի գիշերը ճապոնական նավահանգստային Յոկոսուկա քաղաքում:
Ռելսերից դուրս են եկել գնացքի 8 վագոններից առաջին 3 վագոնները: Գնացքում եղել է 700 մարդ: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալների` վիրավորվել է 10 մարդ:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի» տվյալների` ռելսերից դուրս են եկել 4 վագոններ՝ թունել մտնելուց առաջ, անցնելով սողանքի հետեւանքով կուտակված հողի վրայով: Ըստ մեքենավարի՝ ինքն զգացել էր ռելսերից ընկնելը եւ արագ արգելակել, սակայն գնացքն արդեն չէր հասցրել կանգ առնել:
Սողանքն առաջացել էր հզոր հեղեղի հետեւանքով, որը սեպտեմբերի 24-ին տեղացել էր ճապոնական Հոնսյու կղզու կենտրոնական մասում: Մի ժամվա ընթացքում այդ շրջանում 100 մմ տեղումներ էին գրանցվել:




























