Հայաստանում անցյալ օրը թունավորման երկու դեպք է գրանցվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ժամը 20:25-ին  «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 1990թ. ծնված Անի Հայրապետյանը: Բժիշկները տուժածի վիճակը միջին ծանրության են գնահատում:

Ժամը 23:53-ին «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 1991թ. ծնված Տաթեւիկ Խաչատրյանը: Բժիշկները տուժածի վիճակը միջին ծանրության են գնահատում:

Գրանցվել է նաեւ գազի արտահոսքի դեպք: Սեպտեմբերի 25-ի գիշերվա 02:13-ի սահմաններում հաղորդում է ստացվել Շինարարների փողոցի բնակարաններից մեկում գազի արտահոսքի մասին: Դեպքի վայր է ուղարկվել մարտական մեկ հաշվարկ: Նախքան գազի ծառայության աշխատակիցների ժամանումը սահմանվել է հերթապահություն: